Սպասիր

Աշխարհից զատված կյանքը՝ աղոթքի կյանքը, հաճախ շատ ավելին  է իրագործում, քան բոլոր ծառայությունները, որ մարդիկ կատարում են Ինձ համար


 

Հունիսի 18

Աշխարհը միշտ էլ այնպես է կարծել, որ Ինձ ծառայելը կայանում է գործունեության մեջ: Սակայն Ինձ հետ մտերմություն հաստատած հոգիները միայն գիտեն, որ աշխարհից զատված կյանքը՝ աղոթքի կյանքը, հաճախ շատ ավելին  է իրագործում, քան բոլոր ծառայությունները, որ մարդիկ կատարում են Ինձ համար:

Եթե մարդը Ինձ հետ առանձնացած կյանք է ապրում և ծառայություններ մատուցում միայն այն ժամանակ, երբ Իմ Հոգին ուղղակի հրամայում է իրեն, այդժամ նա կարողանում է ավելին անել և, իրոք, հրաշալի գործեր կատարել: