Ջենիֆեր Էնիսթոնը մերժել է արքայազն Հարրիին

Արքայազն Հարրին Էնիսթոնին սիրահարվել է 2009 թվականին, նա գտել է դերասանուհու հեռախոսի համարը, նրան նամակներ է գրել և հանդիպման առաջարկ արել

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը տարիներ առաջ մերժել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին` պատճառաբանելով իրենց տարիքային տարբերությունը: Այս մասին տեղեկացնում է Express-ը:

Նշվում է, որ Արքայազն Հարրին Էնիսթոնին սիրահարվել է 2009 թվականին: Նա գտել է դերասանուհու հեռախոսի համարը, նրան նամակներ է գրել և հանդիպման առաջարկ արել, սակայն Էնիսթոնը մերժել է նրան և բացատրել, որ չի ցանկանում հանդիպել իրենից 16 տարի փոքր տղայի հետ:

Աղբյուրը հայտնում է, որ Հարրին մի քանի տարի շարունակ չի մոռացել դերասանուհուն և ընկերներին ասել է, որ նա իսկական արքայադուստր է: 2018 թվականին Էնիսթոնը եզրափակել էր ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների լավագույն եռյակը: Նրա մեկ տարվա եկամուտը գնահատվել էր 19,5 մլն դոլար:

Ինչ վերաբերում է արքայազն Հարրիին, նա ամուսնացել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ: Մայիսի 6-ին ծնվել է թագավորական զույգի առաջնեկը: