Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն առաջին անգամ ցուցադրել է նորածին որդու դեմքը

Լուսանկարում արքայազն Հարրին երեխային մեղմ գրկել է, իսկ Արչին նայում է ուղիղ տեսախցիկին


Այսօր Սասսեքսի դուքսն ու դքսուհին երկրպագուների հետ կիսվել են փոքրիկ Արչիի լուսանկարով։

Հայրերի օրը աշխարհի շատ երկրներում նշվում է հունիսի երրորդ կիրակին։ Փոքրիկի լուսանկարը հայտնվել է թագավորական զույգի Instagram-ում, հայտնում է news.am-ը։

 

a

 

«Սասսեքսի դուքսին մաղթում ենք երջանիկ Հայրերի օր», - կադրին կից գրված է հետեւյալ գրառումը։ Լուսանկարում արքայազն Հարրին երեխային մեղմ գրկել է, իսկ Արչին նայում է ուղիղ տեսախցիկին։

 

ա

 

Հիշեցնենք, որ 3,3 կգ քաշով փոքրիկը ծնվել է մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ լոնդոնյան Փորթլենդ հիվանդանոցում։ Ըստ ավանդույթի նրա լույս աշխարհ գալու լուրը հայտնել են օրվա երկրորդ կեսին։ Այս բարի լուրը հայտարարել է արքայազն Հարրիին, իսկ զույգը տեսախցիկների առջեւ երեխային ներկայացրել են միայն մայիսի 8-ին։