Խորհուրդ կտամ ոմանց, որոնք այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից փորձում են ինձ պախարակել ու նյութեր պատվիրել, լավ մտածել

Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ.Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել։ Այս մասին acebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին է հայտարարել

«Խորհուրդ կտամ ոմանց, որոնք այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից փորձում են ինձ պախարակել ու նյութեր պատվիրել, լավ մտածել։

Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ։ Սակայն հիշեք, որ ազնիվ մարդկանց կորցնելով, վատություն եք անում առաջին հերթին ձեր ղեկավարին»,-գրել է նա։