Ես երբեք Հայաստանի այս կառավարությունը նախորդի հետ չեմ համեմատի. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքը երբեք նախորդի աշխատանքի հետ չի համեմատի

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքը երբեք նախորդի աշխատանքի հետ չի համեմատի: Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին նվիրված մամուլի ասուլիսում Deutsche Welle-ի լրագրողը հետաքրքրվեց՝ կարող է արդյոք Մոգերինին այս կառավարության աշխատանքը նախորդի հետ համեմատել: «Լավ փորձ է, բայց ես երբեք մի կառավարությունը մյուսի հետ չեմ համեմատի:

Ես կարող եմ հստակ և առանց ստվերի գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը և ես կարող եմ այն գերազանց գնահատել»,- ընդգծեց նա:

Մոգերինին հավելեց, որ թե իր, թե արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից, որն արվել է Խորհրդի արդյունքների հիման վրա, ակնհայտ է, որ կողմերը անցյալ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել:

Նա ընդգծել է, որ Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը լավ է ընթանում: «Ես չեմ համեմատի, բայց այսօր կատարվող աշխատանքը կարելի է որպես գերազանց որակել»: