Մի կրակոցով երկու նապաստակ

2014 թվականից Գլենդելի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Զարեհ Սինանյանն նշանակվեց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

2014 թվականից Գլենդելի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Զարեհ Սինանյանն նշանակվեց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։
Սինանյանի նշանակման մասին մամուլն արդեն տևական ժամանակ է, ինչ գրում է, այս առումով նշանակումն այնքան էլ անսպասելի չէ, բայց այդուհանդերձ միանշանակ չընդունվեց քաղաքական որոշ շրջանակների կողմից մի քանի հանգամանքներով պայմանավորված:

Խնդիրը Սինանյանի կրթությունը կամ մասնագիտական որակները չեն, նա բավականին լավ կրթություն է ստացել, 1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։ 2014 թվականի ապրիլին դարձել է Գլենդելի քաղաքապետ, վերընտրվել 2017-ին:

Եւ ուրեմն, ցանկացած մեկը կարող էր նույնիսկ երազել նման ճանապարհ անցած մեկի ներկայությունը իր պետության կառավարությունում: Նշանակման թանաքը դեռ չէր չորացել, երբ հայտնի դարձավ, որ Սինանյանը 2018 թվականին Equality Armenia-ի կողմից ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտանության համար արժանացել է մրցանակի:
Այս կազմակերպությունը նպատակաուղղված հատուկ աշխատանք 
է տանում՝ ԼԳԲՏ անձանց իրավունքները ՀՀ-ում պաշտպանելու, մասնավորապես միասեռականների ամուսնությունները թույլատրելու ուղղությամբ:

Այն, ինչ արվում է նոր իշխանությունների կողմից, հիշենք միայն տրանսգենդերի աղմկոտ ելույթը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: Հետեւաբար հիմնավոր կասկածներ կան, որ Սինանյանին Հայաստան են բերում այդ ուղղությամբ ակտիվ քայլեր անելու նպատակով, կամ էլ այդ նշանակմամբ արտաքին աշխարին ուղղված խորհրդանշական ժեստ է : Բացի այդ ոմանք հիշեցին, որ Սինայնյաը ԱՄՆ-ի քաղաքացիություն ունի, իսկ այն ստանալու ժամանակ այնպիսի հավատարմության երդում են տալիս, որ առնվազն բարոյական հարթությունում խնդիր է առաջանում տվյալ անձնավորության՝ մեկ ուրիշ երկրում, անգամ հայրենիքում պետական պաշտոն զբաղեցնելու հետ կապված: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նույնպես հետաքրքիր դիտարկում էր արել այս նշանակման կապակցությամբ.«Աշխարհասփյուռ հայության գաղթօջախները սփռված են տասնյակ երկրներում: 2008 թվականին ստեղծված Սփյուռքի նախարարության ղեկավարման հարցում կար մի չգրված, բայց շատ կարևոր կոնսենսուս՝ Սփյուռքի հարցերով պատասխանատուն չի ներկայացնելու որևէ առանձին վերցրած համայնք, երկիր, Սփյուռքի կրոնական կամ քաղաքական կազմակերպություն: Որպեսզի նա կարողանա միավորող դերակատարություն ստանձնել, շատ կարևոր է ի սկզբանե անաչառ և ոչ կանխակալ լինելու հանգամանքը: Կար ներքին զգացողություն, որ այդ անձը պետք է հայաստանցի լինի, որպեսզի կարողանա հավասար վստահություն ունենալ Սփյուռքի բոլոր համայնքներում:

Հայակական Սփյուռքը նաև լրջագույն աշխարհաքաղաքական գործոն է, քանզի ներկայացված շատ տարբեր երկրներում: ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Մերձավոր Արևելք՝ այս, երբեմն իրարամերժ քաղաքական շահեր ունեցող պետություններում հայկական համայնքները լուրջ գործոն են: Արդյո՞ք խելամիտ է Հայաստանի համար նման կարևոր աշխատաքնի նշանակել կոնկրետ մի երկրի հետ հստակ ասոցիացվող մարդու: Ինչպես է աշխատելու այդ անձը Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների պաայմաններում»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Կա նաեւ մեկ կարեոր հանգամանք, Սինանյանը մշտապես սերտ շփումների մեջ է եղել ՀՅԴ-ականների հետ, հատկապես արտերկրում ,գուցե նրան բերել են սփյուռքյան այդ շրջանակների վրա մեզ ազդեցոթյուն գործելու եւ զսպելու հայաստանյան ընկերների քաղաքական նկրտումները: Հատկապես ,որ վերջին ժամանակներում ՀՅԴ ակտիվությունը ակնհայտ տեսանելի է եւ կան տեղեկություններ Քոչարյանի հետ համագործակցության մասով: Նիկոլ Փաշինյանը որքան էլ թմբկահարի իր անպարտելիության ու լեգիտիմության փաստը, այդուհանդերձ չի կարող մտահոգություն չունենալ օրեցոր աճող բողոքի օջախներից, որոնցից շատերն էլ ՀՅԴ-ն է թեժ պահում: