ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցադիմումների աճ կա. Շուշան Դոյդոյան

Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և  վիրավորանիքի 91 հայցադիմում

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» տնօրեն Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում անհանգստացնող վիճակագրության մասին է գրել.

«Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և  վիրավորանիքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։ Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած»,- ասված է գրառման մեջ։