Զեկույցի համաձայն՝ քիմիական նյութերը այդպիսի սպասքից կարող է ընկնել խմելու ջրի մեջ, իսկ ջրի միջոցով՝ մարդու օրգանիզմ

Գիտնականները նաեւ կարծում են, որ այս նյութերը կարող են դառնալ խոլեստերինի մակարդակի բարձրացման եւ ճարպային հյուսվածքի աճի պատճառ

Հակաայրուկային ծածկույթով տապակները, իհարկե, շատ հարմար են գործածման համար, սակայն առողջության համար դրանք կարող են անվտանգ չլինել, նշվում է շրջակա միջավայրի պահպանության վաշինգտոնյան գործակալության զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ քիմիական նյութերը (մասնավորապես՝ պերֆտորոկտանաթթուն (PFOA)) այդպիսի սպասքից կարող է ընկնել խմելու ջրի մեջ, իսկ ջրի միջոցով՝ մարդու օրգանիզմ: PFOA-ն հայտնի է տոքսիկ հատկություններով, եւ կարծիք կա, որ այս նյութը կարող է նվազեցնել իմունային համակարգի ֆունկցիաները, նպաստել անպտղության եւ ուռուցքային պրոցեսների զարգացմանը, մասնավորապես՝ լյարդում, ենթաստամոքսային գեղձում եւ սեռական օրգաններում:

Գիտնականները նաեւ կարծում են, որ այս նյութերը կարող են դառնալ խոլեստերինի մակարդակի բարձրացման եւ ճարպային հյուսվածքի աճի պատճառ:

PFOA է պարունակվում ոչ միայն հրադիմացկուն ու ջրակայուն տապակների ու կաթսաների մեջ, այլեւ ջրակայուն հագուստում եւ աղտոտվածության հանդեպ կայուն գորգերում: