Բենզեման աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է

Երեկ ֆուտբոլիստն անցավ բժշկական հետազոտություն և պաշտոնապես ներկայացվեց երկրպագուներին

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մադրիդյան թիմի ֆրանսիացի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի մասին:

«Ես խաղացել եմ Կարիմի դեմ, երբ նա հանդես էր գալիս «Լիոնի» կազմում: Նրա վերջին 9 տարիները «Ռեալում» անհավանական էին: Ես համարում եմ, որ Բենզեման աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է:

Նրա հետ մարզվելն ու խաղալը ինձ էլ ավելի լավը կդարձնի: Համոզված եմ, որ խաղադաշտում շատ լավ կհամագործակցենք», - ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Ազարին ձեռք բերեց Լոնդոնի «Չելսիից» 100 միլիոն եվրոյով: Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր:

Երեկ ֆուտբոլիստն անցավ բժշկական հետազոտություն և պաշտոնապես ներկայացվեց երկրպագուներին: