ԱՄՆ-ն «անթույլատրելի» է անվանել կոմերցիոն նավերի վրա հարձակումները

Վաշինգտոնը մտադիր է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ նիստի ընթացքում

ԱՄՆ-ն «անթույլատրելի» է անվանել կոմերցիոն նավերի վրա հարձակումները եւ հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ Օմանի ծոցում վերջին հարձակումները լուրջ մտավախություններ են առաջանցում, հաղորդում է Reuters-ը:

Վաշինգտոնը մտադիր է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ նիստի ընթացքում:

«Անընդունելի է հարձակվել կոմերցիոն նավերի վրա, այսօր Օմանի ծոցում տեղի ունեցածը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: ԱՄՆ կառավարությունն աջակցություն է տրամադրում եւ կշարունակի գնահատել իրավիճակը»,- ՄԱԿ-ի եւ արաբական պետությունների Լիգայի համագործակցության հարցերով խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Ջոնաթան Քոենը:

Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը ԱԽ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում Պարսից ծոցում անվտանգության պահպանման համար:

Քուվեյթի ԱԳՆ ղեկավար Սաբախ Խալեդ աս-Սաբախն իր հերթին հարձակումները միջազգային խաղաղության եւ անվտանգության համար սպառնալիք է անվանել: