Հոկտեմբերի 1-ին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան. ՌԴ դեսպան

Դեսպանն ընդգծեց, որ հայկական կողմը ձգտում է արժանավայել անցկացնել իր նախագահությոթւնը ԵՏՄ-ում

Հոկտեմբերի 1-ին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան, որը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարաեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում  պահպանվել է շարունակականությունը:

 «Հարաբերությունները կայուն զարգանում են եւ ռազմավարական միության բնույթ են կրում, ինչը դրսեւորվում է բարձր մակարդակում կանոնավոր շփումներով, այդ թվում Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկու երկրների ղեկավարների հանդիպմամբ: Կարեւոր է, որ Հայաստանում խորհդարանական ընտրություններից հետո առանց որեւէ ուշացման սկսեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ շփումներ հաստատվել:

Բացի այդ բավականին հաճախ հանդիպում են նաեւ երկու երկների ղեկավարները, մասնավորապես Մոսկվայում դեկտեմբերի 27-ին կայացան Փաշինյան-Պուտին բանակցությունները, այնուհետ ապրիլի 29-ին հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որը  Երեւան էր ժամանել  ԵՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար:

Բացի այդ հարկավոր է առանձնացնել նաեւ Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վերջին հանդիպումը: Սա խոսում է  այն մասին, որ հարաբերությունները զարգանում են եւ ադապտացվում են նոր իրողություններին», - նշեց նա:

Դեսպանն ընդգծեց, որ հայկական կողմը ձգտում է արժանավայել անցկացնել իր նախագահությոթւնը ԵՏՄ-ում:

Կոպիրկինի խոսքով՝  այս ժամանակահատվածում ակտիվորեն զարգացել են նաեւ միջխորհդարանականա կապերը, հանդիպումներ են անցկացվել խորհրդարանական հանձնաժողովների միջեւ՝ ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձեւաչափում:

«Այդ կապակցությամբ հատկանշական է այս տարվա փետրվարի վերջին Դաշնության խորհրդի լիագումար նիստին ամբողջ պատմության մեջ առաջին անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը: Կարեւոր եմ համարում նաեւ երեկ Հայաստանի ԱԺ-ում ԵՏՄ հարցերով տեղի ունեցած խորհրդարանալկան լսումները, որտեղ առարկայական քննարկումներ տեղի ունեցան  մասնակից երկրների, Չինաստանի, ՀՀ Կառավարության անդամների, փորձագետների, բիզնեսի ներկայացուցիչների հետ», - եզրափակեց դիվանագետը: