Աշխարհում հակապատվաստումային շարժման դեմ ինչպիսի օրենքներ կան

Դպրոց հաճախելու արգելքներ եւ խոշոր տուգանքներ

Որպես հետեւանք աշխարհի տարբեր երկրներում առաջանում են վարակիչ հիվանդությունների բռնկումներ, իսկ հետագա վնասները դադարեցնելու համար պետությունները սկսել են խիստ միջոցներ ձեռնարկել՝ հանրային առողջությունը պահպանելու և ապատեղեկատվության տարածումը կանխելու համար:

Պատվաստուների քաղաքականությունն աշխարհի երկրներում տարբեր է։

Իտալիա

Իտալիան բավական ուժեղ դիրք է գրավել երեխաների պատվաստման օրենքները խստացնելու ուղղությամբ: Պետությունն արգելել է չպատվաստված երեխաներին դպրոց հաճախել: Ծնողները, որոնք իրենց չպաստվածված երեխաներին դպրոց են ուղարկում, տուգանվում են մինչեւ 560 դոլար (մոտ 270 000 դրամ): Այսպես կոչված՝ «Լորենցինի օրենքը», որը կոչվել է նախկին առողջապահության նախարարի անվամբ, նշանակում է, որ երեխաները պարտավոր են ստանալ մի շարք պատվաստումներ՝ նախքան դպրոց հաճախելը: Դրանք ներառում են պոլիոմիելիտի, կարմրուկի, խոզուկի, կարմրախտի և ջրծաղիկի պատվաստումները:

Թեև նոր օրենքն ընդունվել էր կարմրուկի բռնկման ժամանակ, իտալացի պաշտոնյաները հայտարարել են, որ այն դրականորեն ազդել է պատվաստանյութերի մակարդակի բարձրացման տեսանկյունից. 80%-ից բարձրացել է 95%, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թիրախային նշանակետն է: Վերջինս այն կետն է, որտեղ կոլեկտիվ իմունիտետը դառնում է արդյունավետ: Դա նշանակում է, որ բնակչության մեծ մասը պատվաստված է և հիվանդության տարածումը դառնում է անհավանական: Բացի այդ, մարդիկ, ովքեր չեն կարողանում պատվաստվել, օրինակ, ալերգիկ լինելու պատճառով, պաշտպանվում են կոլեկտիվ իմունիտետի շնորհիվ:

Ֆրանսիա

Զավեշտալին այն է, որ հայտնի քիմիկոս Լուի Պաստերի (պատվաստանյութի պիոներ) ծննդավայրը՝ Ֆրանսիան, պատվաստանյութի խնդիրների առաջ է կանգնած: Ֆրանսիայի բնակչությունը պատվաստումների անվտանգության վերաբերյալ թերահավատություն է ցուցադրել, ինչը հանգեցրել է անվստահության բարձրացմանը հանրային առողջապահական հաստատությունների և դեղագործական ոլորտի հանդեպ: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը դեռևս 2017 թվականին հայտարարել էր, որ նախատեսում են մինչև 2018 թվականը երեխաների պաշտպանության համար 11 պատվաստանյութ պարտադիր դարձնել՝ հույս հայտնելով, որ դրանով կհաղթահարեն հակապատվաստումային քարոզչությունը: Մինչ այդ, Ֆրանսիան ուներ 3 պարտադիր պատվաստում՝ 2 տարեկանից փոքր երեխաների համար` պոլիոմիելիտ, փայտացում և դիֆթերիա:

Գերմանիա

Գերմանիան ևս մեկ եվրոպական երկիր է, որը պայքարում է հակապատվաստումային քարոզչություն տարածող ծնողների դեմ: Բունդեսթագը հաստատել է օրենք, որը պարտադրում է մանկապարտեզների տնօրինությանը հաղորդեն այն ծնողների մասին, որոնք հրաժարվում են բժիշկների հետ խորհրդակցեն պատվաստումների մասին:

Ավելին, Բունդեսթագում հիմա քննարկվում է օրինագիծ, ըստ որի, ծնողներին կարող են տուգանել €2500–ի չափով, եթե նրանք առանց բժշկական ցուցումների հրաժարում են պատվաստել իրենց երեխաներին։

Ռումինիա

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ցույց է տվել, որ Ռումինիայում կարմրուկի բռնկումը 32 մարդու կյանք է խլել: Ռումինիան միացել է հակապատվաստումային շարժման դեմ պայքարին և ընդունել մի օրինագիծ, որը պարտադրում է երեխաների պատվաստումն այն պատվաստանյութերով, որոնք ընդգրկված են Պատվաստումների ազգային օրացույցում, ինչպես նաև մնացած պատվաստանյութերով, որոնք պարտադիր են ամբողջ բնակչությանը կամ հատուկ համաճարակային իրավիճակներում գտնվող մարդկանց խմբերին:

Ավստրալիա

Աշխարհի մյուս ծայրում՝ Ավստրալիայում ընդունվել է Սոցիալական ծառայությունների մասին օրենսդրության փոփոխություն, որը կոչվում է No Jab, No Pay (Չկա աքացի, չկա աշխատավարձ), որը պատվաստանյութերի մատակարարողների համար Ընտանեկան նպաստների վճարման մասին տեղեկագրի նոր պատվաստման պահանջներն է: Սա վերացրել է պատվաստումների խստորեն դեմ լինելը, որը «Նոր հարկային համակարգում (Ընտանեկան օժանդակություն)» օրենքի շրջանակներում որոշակի օգուտներ ստանալու իրավունք էր տալիս:

ԱՄՆ

ԱՄՆ-ում որոշ նահանգներ ունեն պատվաստանյութերի վերաբերյալ պարտադիր օրենքներ, մինչդեռ այլ նահանգներ բժշկական արտոնություններ են տալիս կրոնական կամ փիլիսոփայական պատճառներով:

New York Times ամսագրի մի հոդվածում ուսումնասիրվել է 2014-2015 թվականների կարմրախտի բռնկումը Դիսնեյլենդում, որը վերջին 10 տարվա ընթացքում պետության կարմրախտի ամենաբարձր ցուցանիշն է: Այն տարածվել էր նաև այլ նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում:

Կալիֆոռնիան՝ ԱՄՆ-ի Ոսկե նահանգը, 2015 թվականի հունիսին ծանր օրենսդրական ճակատամարտի մեջ էր, որպեսզի անհատական համոզմունքների պատճառով դպրոցական պատվաստման պահանջներից ազատվելու օրենքն արգելվի: Բարեբախտաբար, հակառակորդները չունեին լիարժեք գիտական տվյալներ, որոնք հերքում են պատվաստանյութերի վնասակար և անարդյունավետ լինելը: Նահանգը հաջողությամբ կարողացավ ներկայացնել, որ պատվաստումների կողմնակի ազդեցությունները շատ հազվադեպ են և, փաստորեն, պատվաստանյութերն օգտակար ու մատչելի են:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն երկրները, որտեղ կան անհատական համոզմունքների պատճառով դպրոցների պատվաստման պահանջներից ազատվելու օրենքի բարձր ցուցանիշներ՝ ունեն բռնկումների բարձր ռիսկեր:

Բռնկումներին վերջ դնելու հույսով՝ պատվաստումներն օգնում են վերացնել այն հիվանդությունները, որոնք մարդկությանը մոտ չի հայտնվել երկար ժամանակ: Այս ընդունված օրենքներն ապացուցել են, որ դրական ազդեցություն են թողնում հանրության առողջության վրա և երեխաներին հիվանդություններից զուրկ ապագա են ապահովում:

Պատվաստումների կողմնակի ազդեցությունները, լինելով հազվադեպ՝ շատ ավելի քիչ մարդկանց են վնասում քան հենց բուն հիվանդությունները: Հասարակական առողջապահական մարմինները լավատեսորեն են վերաբերվում երեխաների իմունիզացիայի օրենքները խստացնելուն, քանի որ դրանք կարող են վերացնել և՛ հակապատվաստումային  դավադրությունները, և՛ հիվանդությունները: