Գեւորգ Պապոյանի ասուլիսը չի կայացել. լրագրող չէր եկել

Ասուլիսը լինելու էր «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը, տնտեսական ընդհանուր իրավիճակի» թեմայով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ասուլիսը չի կայացել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը:

Նա նշեց, որ պատգամավորը եկել է մամուլի ակումբ, եւ միայն մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչ է եղել: 5 րոպե սպասել է լրագրողներին, այնուհետեւ հեռացել է, լրատվամիջոցներից ներկայացուցիչ չլինելու պատճառով:

Նշենք, որ ասուլիսը լինելու էր «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակի» թեմայով: Ասուլիսը հետաձգվել է անորոշ ժամանակով: