Պալաչն էլ չփրկեց Փաշինյանին. Հայելի

Իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ արեց, սակայն ապարդյուն, վարչապետն անգամ քայլերթի մասնակցեց Աբովյանում

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում երեկ թեժ պայքարի արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որին աջակցում էր ԲՀԿ-ն: Իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ արեց, սակայն ապարդյուն, վարչապետն անգամ քայլերթի մասնակցեց Աբովյանում: Մեր տեղեկություններով` իշխանական թեկնածուի օգտին են աշխատել նաեւ քաղաքի հեղինակությունները, օրինակ Պալաչը, որը Ծառուկյանի հետ վատ հարաբերությունների մեջ է: Նա Հայաստանում չէ, բայց իր մարդկանց հրահանգել է աշխատել ՔՊ թեկնածուի օգտին: