Սերժ Սարգսյանն ասել է, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է, որ Նիկոլը ճիշտ է, ինքը՝ սխալ

Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ այդ հայտարարությունն անելով

Մեկ տարի առաջ, երբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նա հայտարարեց, որ ինքը սխալ էր, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ:

Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ այդ հայտարարությունն անելով, նշեց, որ այդ մասին հարցրել է երրորդ նախագահին ու լսել է պատասխանը, բայց չի պատմի:

Աշոտյանը նաև նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը ՀՀԿ-ին չմերժեց, ինչի մասին վկայում է 60 հազար ձայնը. «Այդ ձայները Մարսի բնակիչների ձայները չէին, դրանք ՀՀ քաղաքացիների ձայներն էին»:

ՀՀԿ փոխնախագահը վստահեցրեց, որ Հայաստանում հերթական իշխանափոխությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման մասին տեղեկություններ ի հայտ կգան, թե ինչպես են պետական ապարատին հրահանգ իջեցրել, որ ՀՀԿ-ն խորհրդարան չանցնի:

Աշոտյանը հայտարարեց, որ մարդկանց շրջանում վախի պատճառով իրեն այդպես էլ չի հաջողվել այդ ժամանակ շտաբ բացել, պետական աշխատողները, ովքեր աշխատանքից դուրս հանդիպել են իրենց հետ զանգեր են ստացել վերևներից ու այդքանով հանդերձ մասնավորապես ինքը 100 ամենաշատ ձայն ստացած թեկնածուներից է:

ՀՀԿ-ականն ասաց, որ իրենք հետևություններ արել են, որոնք նկատի կունենան հաջորդ արտահերթ ընտրություններին: