Այս հրաժարականն ազդակ է արժանապատիվ պաշտոնյաների համար, ովքեր չեն ուզում նվաստանալ

Երևի լուրջ, գիտակցված և տեղին որոշում ես ընդունել

Բացառիկ պարկեշտ, իր մասնագիտության ստորագրության պատիվը բարձր պահող, բացառիկ պրոֆեսիոնալ և հասարակության լիարժեք անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից... Խիստ կասկածում եմ, որ իշխանության թիմի բոլոր իրավաբանների գիտելիքներն ու պարկեշտությունը միասին վերցրած կարող են համեմատվել Գ. Դանիելյանի պրոֆեսիոնալիզմի և պարկեշտության հետ... Չնայած, երևի ճիշտ որոշում ես ընդունել, Գևո՛րգ: Այս օրերին, երբ հեղափոխական թափթփուկը հրապարակավ սպառնուն է Արցախի նախագահի գլուխը ցխել, երբ ամենավերջին բառերով հեղափոխական թափթփուկը հայհոյում է՝ զենքը ձեռքին Արցախի ազատամարտում կռված և ,,ի ՛ զեն,,-ի աղաթքով ազատամարտիկներին ոգևորած Պարգև սրբազանին, երբ իր տերերի պահվածքից ոգևորված ,,հեղափոխականը,, հարձակվում է թոռների հետ զբոսնող ազատամարտի ,,հակահեղափոխական,, կազմակերպիչի վրա և՝ երբ վարչապետն էլ դատավորներին է դատարաններում հեղափոխության անունից բռնության ենթարկում՝ երևի լուրջ, գիտակցված և տեղին որոշում ես ընդունել.... Այս հրաժարականը դիտում եմ իրական ազդակ նաև պետական համակարգում ընդգրկված արժանապատիվ մյուս պրոֆեսիոնալների համար, ովքեր չեն ուզում նվաստանալ և քաղաքական գործիք դառնալ արդեն խամաճիկների խմբակի վերաճած իշխանիկների ձեռքին:

Գրել է նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը