Նիկոլ Փաշինյանն արդեն Սանկտ Պետերբուրգում է

Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցելու է տնտեսական համաժողովի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցելու է տնտեսական համաժողովի:

SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ անց Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ժամը 21:00-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: