Չի՛ կարելի թույլ տալ, որ երեխաները լողանան դեկորատիվ ջրավազաններում

Ո՛չ դրանց հատակը, ո՛չ դրանց ներքին հարդարանքը, ո՛չ խողովակների կառուցվածքն էնպես չի նախատեսված, որ լինի անվտանգ՝ սուր անկյուններ կան, աղտոտում կա. Նունե Բակունց

Շատրվաններում, դեկորատիվ ջրավազաններում լողալն անվտանգ չէ։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ անդրադառնալով ջերմաստիճանի բարձրացման պատճառով լողավազաններում լողացող երեխաների թվի աճին։

«Չի՛ կարելի թույլ տալ, որ երեխաները լողանան դեկորատիվ ջրավազաններում». Նունե Բակունց

«Ո՛չ դրանց հատակը, ո՛չ դրանց ներքին հարդարանքը, ո՛չ խողովակների կառուցվածքն էնպես չի նախատեսված, որ լինի անվտանգ՝ սուր անկյուններ կան, աղտոտում կա։

Չի՛ կարելի թույլ տալ, որ երեխաներն էնտեղ լողանան»,- նշեց նա:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը հավելեց նաև, որ անհրաժեշտ է լողալ միայն այն վայրերում, որոնք դրա համար նախատեսված են, քանի որ այնտեղ անվտանգության կանոնները պահպանվում են: