2018 թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 342 մլրդ դրամ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պետական բյուջեի կատարման տարեկան նիստի ժամանակ հաշվետվություն է ներկայացրել

Պետական բյուջեի եկամուտները 2018 թ. կազմել են 1 տրիլիոն 342 մլրդ դրամ, ինչը կազմում է ծրագրվածի 98.3 տոկոսը: Հունիսի 5-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին  հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 447 մլրդ դրամ, ինչի արդյունքում նշված ծրագրային ինդեքսը իրականացվել է 94.7 տոկոսով: «Բյուջեի դեֆիցիտը 2018 թվականին կազմել է 105 մլրդ դրամ», - հավելեց  ֆինանսների նախարարը: