Փաշինյան Նիկո՛լ, ստել ես բոլորիս, ի՞նչ ցուցմունք ես տալու էդ առիթով. Վահե Եփրիկյան

Բա որ մի օր պարզվի, որ Սարգսյան Արմենի քաղաքացիության հետ կապված փաստաթղթերը պատշաճ չեն...

Բա որ մի օր պարզվի, որ Սարգսյան Արմենի քաղաքացիության հետ կապված փաստաթղթերը պատշաճ չեն ու դու «Նոր Հայաստանում» միակդ, ով տեսել ու համոզվել է դրանց օրինականության մեջ, Փաշինյան Նիկո՛լ, ստել ես բոլորիս, ի՞նչ ցուցմունք ես տալու էդ առիթով, ասելու ես՝ աչքիդ ա երևացե՞լ, թե՞ հույսդ դրել ես դատահոգեբականան-դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վրա, որի եզրակացությամբ կհաստատվի անմեղսունակությունդ ու էլի կպլստաս։ Էս էլ չորրորդ էպիզոդն ա էն պռոսլուշկից, քո ցուցումով քրեական գործ հարուցելուց ու մաքսայինի աշխատողին գործից հանելուց հետո։

Աչքիս ողջամտությունդ էլ ես թողել էն թրաշված դեպուտատ Փաշինյանի կոստյումի գրպանում ու, հագնելով «Սերժի հագով կարած սուպերվարչապետի կոստյումը», քեզ դրել ես ցմահ մոնարխի տեղ կամ գուցե կարծում ես՝ էլի կփախչես կամ ինչպես դու ես սիրում ասել՝ կանցնես ընդհատակ, հետո էլի մի օր համաներում կլինի, «կջրվի» կանցնի լրիվ, չէ՜, իրավաբաններդ քեզ խաբել են...

Ու եթե Սարգսյան Արմենի թղթերը նույնիսկ նորմալ էլ լինեն, էն վերոհիշյալ երեքը կա ու կա՝ ընդ որում Ֆեմիդայի Բռնաբարի՝ ինքնախոստովանական ցուցմունքից չտարբերվող ֆեյսբուքյան էջում են զետեղված։

Հ.Գ. Մի բան ա անհասկանալի՝ և՛ դու, և՛ Սարգսյան Արմենը և՛ այս օրերին ձեզ «կապող օղակ» հանդիսացող Գրիգորյան Վահեն՝ նույն ինքը Սորոսի դիստրիբյուտերի եղբոր՝ ՀՔԾ պետ Խաչատրյան Սասունի խոսնակն, առերևույթ նույն կենտրոնին եք ծառայում, էլ ինչի՞ եք իրար միս ուտում՝ լեգիտիմ նախագա՜հ, ցար նե նաստոյաշի՜, բան-ման, էն գլխից օբյեկտիվություն եք իմիտացնու՞մ, թարգե՛ք, մեկ ա սա «Նոր Հայաստաննա», ձեզ ծափահարողն՝ ամպուտացված դըմփհուհական, սպասարկողն՝ անսկզբունք քայլիշխանական, էլ ի՞նչ եք ընկել դեսուդեն, թոզ եք փչում աջուձախ, անելիքներդ արագ արեք, պետությունը մի մաշեք, որովհետև ձեզանից հետո պետք ա էլի կնոջդ հիմնադրամի փոխարեն բյուջե լցնենք, փտած զենքերի փոխարեն վերստին զինվենք, հայրենիք կազատագրենք, տնտեսություն զարգացնենք, մեր հայրենակիցների փոխարեն էլ էն կիրթ մարդուն ասենք՝ հանգիստ նստի տեղդ...