ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իսպանիայի քաղաքացիներին մահապատիժ է սպառնում Բալիում թմրանյութեր վաճառելու համար

Տեղի ոստիկանապետի խոսքով՝ նրանք ձերբակալվել են Կուտա կուրորտային վայրում մայիսի 20-24-ը

Ինդոնեզիայի ոստիկանությունը մեկ ամերիկացու, 2 ռուսաստանցու եւ 2 իսպանացու է ձերբակալել Բալի կղզում կոկաին եւ մարիխուանա պահելու համար, հաղորդում է Fox News-ը:

Տեղի ոստիկանապետի խոսքով՝ նրանք ձերբակալվել են Կուտա կուրորտային վայրում մայիսի 20-24-ը:

Ձերբակալությունները սկսվել են 33-ամյա Նիկիտայի ձերբակալությունից հետո, որը հեռախոսով կոկաին վաճառքի մասին պայմանավորվել է օտարերկրացի այլ զբոսաշրջիկների հետ:

Արդյունքում ոստիկանությունը 20,18 գրամ կոկաին եւ 44,14 գրամ մարիխուանա է առգրավվել:

Հետաքննություն է ընթանում: