«Գունավոր հովանոցների փառատոն»՝ Ստեփանակերտում

Գունավոր հովանոցների բարձրացման նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են

Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը վերջին օրերին ավելի գունեղ և կանչող է։

Առիթը Նատելլա Դանիելյանի «Գունավոր հովանոցների փառատոն» նախագիծն է, որը ֆինանսավորվել է Արցախի Օսըմ հիմնադրամի կողմից։

Հիմնադրամից հայտնում են, որ գունավոր հովանոցների բարձրացման նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։