Ֆեյսբուքից փորձել են պետական մակարդակով 81 օգտատիրոջ տվյալ ստանալ

Ֆեյսբուքը բավարարել է հարցումները

Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին, այսինքն արդեն նոր կառավարության օրոք, Ֆեյսբուքից վեցը դեպքով փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ եւ օգտատիրուհու տվյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է։ Դեպքերի կեսում որեւէ չափով Ֆեյսբուքը բավարարել է հարցումները»,-հավելել է նա: