Տնտեսական հեղափոխությունը սկսվել է. Նիկոլ Փաշինյան

Վերջին տարվա ընթացքում մենք բացել ենք 51 հազար աշխատատեղեր

Ի տարբերություն անցած տարվա՝ ընթացիկ տարում պետբյուջեի եկամուտներն ավելացել են 25 տոկոսով, իսկ մեկ տարվա ընթացքում 25 տոկոսը շատ լավ ցուցանիշ է: Այդ մասին ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Մենք գերակատարել են պլամը, եւ այս տարի մենք կգերակատարենք պետբյուջեի եկամուտը 130 մլն դոլարի չափով. դա մեծ գումար է, եւ մենք մտադիր ենք ծախսել այդ գումարը կապիտալ նպատակների վրա՝ ավելացնելով ուսուցիչների եւ զինծառայողների աշխատավարձը: Մենք արդեն բարձրացրել ենք 10 հազար բժիշկների աշխատավարձը»,-նշել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 7.1 տոկոս, ապրիլին՝ ավելի քան 9 տոկոս: «Եւ դա մեզ վստահություն է հաղորդում ասելու, որ տնտեսական հեղափոխությունը, որի մասին մենք հայտարարել ենք ընթացիկ տարվա սկզբին, իրապես սկսված է: Եւ դա կհանգեցնի հստակ տնտեսական արդյունքների: Ես չեմ ցանակնում խոսել քաղաքական արդյունքների, երկրում տեղի ունեցածի շուրջ, քանի որ այդ մասին արդեն բոլորը տեղյակ են: Վերջին տարվա ընթացքում մենք բացել ենք 51 հազար աշխատատեղեր, իհարկե, այդ աշխատատեղերի մեծամասնությունը դուրս է եկել ստվերային տնտեսությունից եւ դարձել օրինական, սակայն, մեր տվյալներով, ստեղծվել է 10 հազար աշխատատեղ, եւ այդ գործընթացը շարունակվում է»: