ԱՄՆ-ն ու Թուրքիան աշխատանքային խումբ են ստեղծում ռուսական C-400-ների հարցով

Գործակալությունը հայտնում է, որ նախաձեռնությունն ամերիկյան կողմինն է

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել, որը հետազոտելու է ռուսական C-400 համակարգերի հարցը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է իրականացնելու՝ հասկանալու համար, թե որքանով են ռուսական համակարգերը վտանգավոր 5-րդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների համար: Գործակալությունը հայտնում է, որ նախաձեռնությունն ամերիկյան կողմինն է:

Մայիսի 23-ին ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ռուսական համակարգերի ձեռք բերումը խանգարելու է երկու երկրների, ինչպես նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին՝ պաշտպանական ոլորտում: