Թրամփը հայտարարել է, որ բաց է Իրանի հետ երկխոսության համար

Ճնշումն ամերիկացիների ռազմավարությունն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ Իրանի տնտեսությունը տուժում է ԱՄՆ պատժամիջոցներից, և երկիրը թույլ է դառնում:

«Եթե նրանք ցանկանան խոսել, ես ազատ եմ»,- նշել է Թրամփը:

Երեկ Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեին հայտարարել էր, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով՝ Իրանը խնդիր չի տեսնում այլ երկրների եւ եվրոպացիների հետ բանակցելու համար, սակայն բանակցությունները չեն անդրադառնա Իրանի պաշտպանական հնարավորություններին:

«Ճնշումն ամերիկացիների ռազմավարությունն է»,- ասել էր նա: