Իրանը «գրեթե անկասկած» կապ ունի. Բոլթոն

Բոլթոնը ժամանել է Աբու Դաբի՝ «տարածաշրջանային անվտանգության կարեւոր հարցերի» շուրջ բանակցությունների համար

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանը «գրեթե անկասկած» կապ ունի Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ նավթային լցանավերի վրա հարձակման հետ, հաղորդում է«Ամերիկայի ձայն»-ը: 

Բոլթոնը ժամանել է Աբու Դաբի, ինչպես ինքն է նշել, «տարածաշրջանային անվտանգության ակտուալ եւ կարեւոր հարցերի» շուրջ բանակցությունների համար:

Լրագրողների հետ զրույցում նա իր մեղադրանքների համար ապացույց չի ներկայացրել՝ հայտարարելով, որ լցանավերը վնասվել են ծովային ականներից: