Դիմել ենք Գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով

2018թ. հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ գործարարներն իր հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնապես դիմել ենք Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարսգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ կաշառակերության հիմքով։ Սա զանգվածային լրատվամիջոցներով կատարված հայտարարություն է հանցագործության մասին, որին օրենքով իրավապահները պարտավոր են ընթացք տալ։ Հաղորդում հանցագործության մասին. 2018թ. հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ գործարարներն իր հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26. «Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ՝ դուք ամիսը քանի անգամ, ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից։ Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, և իրենք ասել են՝ եղել է, ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից»: