Հրապարակվել է Փերիս Հիլթոնի՝ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակը

Տեսահոլովակը նկարահանվել է Best Friend's Ass երգի հիման վրա, հայազգի հեռուստաաստղը մի քանի վարկյան է երևում

Ամերիկյան երգչուհի, դերասանուհի Փերիս Հիլթոնը հրապարակել է նոր տեսահոլովակ, որում նկարահանվել է նրա լավագույն ընկերուհին՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տեսահոլովակը նկարահանվել է Best Friend's Ass երգի հիման վրա: Տեսահոլովակում հայազգի հեռուստաաստղը մի քանի վայկյան է երևում:

Պարբերականը նշում է, որ Հիլթոնն այս տեսահոլովակում ծաղրում է  Լոս Անջելեսի գիշերային ակումբների կյանքը:

Նա խոստովանել է, որ տեսահոլովակում Քարդաշյանի մասնակցությունը շատ «զիլ» է: 

Հայտնի է, որ Հիլթոնն ու Քարդաշյանը տարիներ առաջ շատ մտերիմ են եղել, սակայն ինչ-որ մի պահի վերջ են տվել ընկերությանն ու տևական ժամանակ չեն շփվել: Այժմ աստղային կանայք կրկին առաջվա պես մտերիմ են: