Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավադիրների և հող հանձնողների հայտարարության մասին

ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից

«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումների մասին իր ելույթում հայտարարեց, որ դեռ նախընտրական շրջանում խոսել է դավադիրների և հող հանձնելու ծրագրերի մասին, ի՞նչ է արել ԱԱԾ-ն այս ամիսների ընթացքում:

Մեր դիտարկմանը, որ Իրանում ևս վարչապետը խոսել էր արտերկրյա գործակալների մասին, Վանեցյանը միայն ասաց. «Այդ հարցով մեկնաբանություն չեմ տալիս»: