Վանեցյանը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին

Հետագայում կարող են խնդիրներ ծագել

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից հետո՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ, շատ է խոսվել, որ գործը թույլ է, չհիմնավորված։ Hayeli.am-ը բազում հրապարակումներ է ունեցել այդ մասին՝ ներկայացնելով փաստաբանների հիմնավորումները, գրել է նաեւ, որ Քոչարյանին բանտում պահելու եւ գործը առաջ տանելու հարցում հատկապես շահագրգռված են գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն։ Հավաստի տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լուրջ իրավաբանների հետ քննարկումներից հետո զգուշացրել է Փաշինյանին, որ հետագայում կարող են խնդիրներ ունենալ, գործն, իսկապես, հիմնավոր չէ։ Սրանով է պայմանավորված, որ այն ուղարկվեց Սահմանադրական դատարան, որն արդեն ընդունել է դիմումը։