Սամվել Կարապետյանը գալիս է Հայաստան

Նա առնվազն երկու անգամ պլանավորել էր իր այցը, սակայն հետ է կանգնել՝ հաշվի առնելով իր անվան հետ կապված քննարկումները եւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները


Ռուսաստաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը մոտ օրերս Հայաստան կգա։ Նա առնվազն երկու անգամ պլանավորել է իր այցը, սակայն հետ է կանգնել՝ հաշվի առնելով իր անվան հետ կապված քննարկումները եւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, մտերիմներին ասել է, որ չի գնա, որպեսզի ավելորդ չսրի իրավիճակը, տեղեկացնում է hayeli.am-ը։ Բայց այս մեկ տարվա ընթացքում Մոսկվայում առնվազն երեք անգամ խոշոր հավաք է եղել տեղի եւ հայաստանյան խոշոր գործարարների մասնակցությամբ ու քննարկել ստեղծված իրավիճակը։ Նա հիմա հաստատապես որոշել է գալ Հայաստան եւ մոտ երկու շաբաթ կլինի այստեղ։ Սպասվում է նաեւ ՀԷՑ-ի խորհդի ընդլայնված նիստ։