Թմբիրից արթնացած հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի գրողի ծոցը. Անդրանիկ Միհրանյան

Նրա կողմից տրված ոչ մի խոստում չի կատարվել. նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, ներդրումներ չկան

 

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը որոշ առումով հուսահատության մեջ է, քանի որ նրա վարկանիշը ընկնում է: nsn.fm-ի հետ զրույցում, անդրադառնալով դատարանների դռնտրը փակելու` Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած վերջին ակցիային, նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

«Նրա կողմից տրված ոչ մի խոստում չի կատարվել. նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, ներդրումներ չկան, ժողովուրդը շարունակում է հեռանալ Հայաստանից: Արտաքին քաղաքականության մեջ դրական տեղաշարժեր չկան: Եվ այս իրավիճակում, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը նույնպես ինչ-որ իմաստով շրջադարձային կետ է: 
Հնարավոր է, որ մարդիկ սթափվել են, դադարել են վախենալ և հասկացել են, որ թեև փողոցային կրքերը վատ բան չեն, բայց փողոցային կրքերով հնարավոր չէ պետություն կառուցել, տնտեսության վիճակը բարելավել, աշխատատեղեր ստեղծել, ավարտին հասցնել պատերազմը»,- ասել է Միհրանյանը:
Քաղաքագետը ՀՀ վարչապետին համամատել է 20-րդ հեղափոխական Լև Տրոցկու հետ և Փաշինյանին մեղադրել իշխանության բռնազավթման փորձի համար: « Կարծում եմ` սա բռնապետություն հաստատելու քայլերից մեկն է, երբ գործադիր իշխանությունը փորձում է իր ենթակայության տակ մտցնել դատական համակարգը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը փառահեղ շարունակողն է Տրոցկու գործի, որը խոսում էր մշտական` պերմանենտ հեղափոխության մասին: Բայց Տրոցկին չկարողացավ հաջողության հասնել, քանի որ նրան վռնդեցին երկրից և իրադրությունը Խորհրդային Միությունում կարգավորվեց: Փաստորեն, նեոտրոցկիստ Փաշինյանը, Հայաստանում այժմ հայտարարում է հավերժական և մշտական հեղափոխության շրջափուլի մասին: Հուսով եմ, որ հայ ժողովուրդը կհետեւի խորհրդային մեծ ժողովրդի օրինակին և ինքն իրեն կփրկի այս արկածախնդիրներից և պատեհապաշտներից»,- նշել է Անդրանիկ Միհրանյանը:

Ռուսական լրատվամիջոցը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ, կալանքից ազատվել է Լեռնային Ղարաբաղի ներկա և նախակին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Անդրանիկ Միհրանյանը nsn.fm-ին նաև հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում չի արտահայտել, փոխարենը հայտարարել է, թե ժողովուրդը իրեն պետք է պատվիրակի, թե ինչպիսի լուծում է ուզում ունենալ ԼՂՀ հարցում: «Փողոցը նրան իշխանության բերեց, բայց փողոցը չի կարող նրա փոխարեն ղեկավարել: Այս թեմայով Փաշինյանի վերջին ֆանտաստիկ հայտարարություններից մեկը. <<Փողոցն ինձ չի ասում, թե ինչպես է ուզում լուծել ղարաբաղյան խնդիրը: Եթե հասարկությունն ինձ նման բան ասեր, ես այն կսերտեի և բանակցությունների ժամանակ կներկայացնեի իմ գործընկերներին >>: Մարդը նույնիսկ չի հասկանում, որ երկրի ամենաբարդ արտաքին քաղաքական խնդրներին ոչ թե փողոցն է լուծում տալու, այլ քաղաքական գործիչները, որոնք պետք է խելացի, իմաստուն և խորը մարդիկ լինեն, որպեսզի կարողանան գտնել բարդ խնդիրների լուծումները: Ուստի ես կարծում եմ, որ սա մառազմ է, որը ցավոք դեռ շարունակվում է Հայաստանում: Փաշինյանը որքան շատ դիմի նման քայլերի և մեթոդների, այնքան արագ կնվազի նրա վարկանիշը և թմբիրից արթանացած հայ ժողովուրդը նրան կուղարկի գրողի ծոցը>>,- հայտարարել է Միհրանյանը:
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ մարտի վերջին Ն. Փաշինյանն Ավսրիայում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ և քննարկել ԼՂՀ հարցը, գրում է hayeli.am