ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու ԼՀԿ-ի առաջարկը

ԼՀԿ-ն առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրադրությունը

Ազգային ժողովի խորհուրդը մերժեց ԼՀԿ-ի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ ժամը 16։00-ին, արտահերթ նիստ է գումարելու:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։