Արհեստական ինտելեկտն ավելի լավ է ախտորոշել թոքերի քաղցկեղը, քան բժիշկները

Նշվում է, որ ռադիոլոգները սովորաբար համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները չափում են երկչափ հարթության վրա, իսկ արհեստական բանականության ալգորիթմը այն դիտարկում է եռաչափ հարթության վրա

Արհեստական ինտելեկտը կարողանում է նախնական փուլերում թոքերի քաղցկեղն ավելի լավ կանխորոշել, քան բժիշկները, հայտնում է Nature Medicineը:

Նշվում է, որ ռադիոլոգները սովորաբար համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները չափում են երկչափ հարթության վրա, իսկ արհեստական բանականության ալգորիթմը այն դիտարկում է եռաչափ հարթության վրա, որը մշակողների խոսքով տեխնիկապես համարվում է անգամ 4D հարթություն:

Նշվում է, որ այս մեթոդը փորձարկվել է թոքերի ախտորոշման մոտ 7 հազար տվյալի վրա, և ալգորիթմը կարողացել է բացահայտել և հայտնաբերել անգամ աննշան ուռուցքները: Արհեստական բանականությունը լուծել է իր առջև դրված խնդիրների 94%-ը: