Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը ներկայացրել է մի քանի վիճակագրական տվյալ՝ նախկինում և հիմա քաղաքապետարանի մեքենաների սպասարկման ծախսերի վերաբերյալ.
1.Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տվյալներով, ընկերության հաշվեկշռում գտնվող մեքենաները 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ծախսել են 52.050 լիտր բենզին՝ 2018-ի նույն ժամանակահատվածի 81.070 լիտրի փոխարեն: Այսինքն՝ 35,8%-ով ավելի քիչ են ծախսել:
2.Գազային շարժիչով ավտոմեքենաները 2019-ի առաջին չորս ամիսներին ծախսել են 27.500 խմ գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37.720 խմ-ի փոխարեն: Այս դեպքում այս տարվա ծախսը նվազել է 27,1%-ով:
3. Ավտոպարկի տեխսպասարկման ծախսերը 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 15 մլն 563 հազար դրամ, 2019-ի հունվար ապրիլին՝ 9 մլն 532 հազար: Այսպիսով՝ ավտոպարկի տեխսպասարկման ծախսերն էլ նվազել են 38,8%-ով:
Տեղեկություն է հաղորդվել նաև քաղաքապետին սպասարկող մեքենայի ծախսերի մասին: Ըստ այդ տեղեկության` 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին Երևանի քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան ծախսել է 5200 լիտր բենզին: Այս տարվա առաջին 4 ամիսներին քաղաքապետին սպասարկող մեքենան ծախսել է 700 լիտր բենզին կամ 7.5 անգամ պակաս:
0Comments