Փաշինյանը լավ լուր հայտնեց

Ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավական ծանրակշիռ տեղ ունեն

 

ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ստեղծվում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

«Ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավական ծանրակշիռ տեղ ունեն, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն լինի մեր տնտեսությունը զարգացնելու համար: Մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա կառուցել այդպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք մեր զինված ուժերի համար ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել: Բայց մեր նպատակակետը պետք է լինի արտահանումը, ինչը շատը կարեւոր ուղղություն է:

Լավ լուրն այն է, որ առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները: Սա լավ լուր է, որովհետեւ դրանք կօգնեն մեզ հաղթահարել տրանսպորտային սահմանափակումները»,-ընդգծեց Փաշինյանը: