Ինձ շահելով՝ կշահեք ամեն ինչ

Իմացիր՝ ուր որ Ես Եմ գտնվում, Հաղթանակը այնտեղ է


Մայիսի 20

Կհաղթես անպայման: Հաղթանակող ոգին երբեք չի կոտրվում: Քաջ ու վստահող սիրտ ունեցիր: Քո բոլոր դժվարությունները դիմավորիր Հաղթանակի ոգով: Վեր մագլցիր, նվաճիր այն բարձունքը, որ մինչև այսօր անճանաչ էր մնում: Իմացիր՝ ուր որ Ես Եմ գտնվում, Հաղթանակը այնտեղ է: Չարության ուժերը՝ լինեն դրանք քո ներսում, թե քեզնից դուրս, փախուստ են տալիս Իմ Ներկայությունից: Շահիր Ինձ և ամեն ինչ շահած կլինես: Ամեն ինչ: