Երիտասարդացրեք օրգանիզմը

Interesbook կայքը ներկայացնում է մի հրաշալի խառնուրդ, որը կօգնի վերադարձնել մազերին և մաշկին իրենց երբեմնի գեղեցիկ տեսքը
Live24.am-ը ներկայացնում է

1

Բոլորը, հատկապես կանայք, ցանկանում են երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալ: Ժամանակի ընթացքում  մաշկը կորցնում է իր ձգությունը, մազերի գույնը խամրում է և ավելանում են սպիտակ մազերը: Interesbook կայքը ներկայացնում է մի հրաշալի խառնուրդ, որը կօգնի վերադարձնել մազերին և մաշկին իրենց երբեմնի գեղեցիկ տեսքը:

Այս խառնուրդի բաղադրությունը չափազանց հեշտ է, քանի որ բոլոր բաղադրիչները կան ձեր խոհանոցում:

Բաղադրություն

  • 4/5 բաժակ կտավատի յուղ
  • 4 կիտրոն՝ հավկիթի մեծության
  • 3 պճեղ սխտոր
  • 1 կգ մեղր

Մսաղացով մանրացրեք սխտորը, 2 կիտրոնը՝ կեղևով, 2-ը՝ առանց կեղևի: Այս խառնուրդին ավելացրեք  յուղն ու մեղրը, լավ խառնեք, կափարիչը պինդ ծածկեք և դրեք սառնարանը: Ամեն օր, օրական  3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կերեք այս խառնուրդից 1ճ/գ:

Խառնուրդը կարող եք անընդհատ ուտել, սակայն կուրսերի միջև 1 շաբաթ ընդմիջում տվեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը