Ապօրինի զենք-զինամթերքի մասին տեղեկատվություն ստուգելիս մեքենան զննության ենթարկելու գոործընթացը Վ. Բալասանյանի անձի հետ կապված չէ. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ

Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»,-հավելել է Ահարոնյանը: