Պատերազմ չի լինի, քանի որ մենք դա չենք ցանկանում.Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության ժամանակավոր նախարար Պատրիկ Շանահանին հայտնել էր, որ Իրանի հետ պատերազմ չի ուզում

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վստահություն է հայտնել, որ պատերազմ չի լինի, քանի որ Թեհրանը չի ցանկանում պատերազմել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին: 

«Մենք վստահ ենք, որ պատերազմ չի լինի, քանի որ մենք չենք ցանկանում պատերազմել, և ոչ ոքի մտքով կամ երևակայությամբ չի կարող անցնել, որ կարող է դիմակայել Իրանին և տարածաշրջանին», - հայտարարել է Զարիֆն իրանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության ժամանակավոր նախարար Պատրիկ Շանահանին հայտնել էր, որ Իրանի հետ պատերազմ չի ուզում: 

Միևնույն ժամանակ չորեքշաբթի ԱՄՆ-ն հայտարարել էր, որ սպառնալիք կա Իրանից կողմից, Բաղդադից և իրաքյան այլ քաղաքներից տարհանվել էր ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների անձնակազմը: