Հրատապ.Քոչարյանի պաշտպանը ահազանգում է.«Իմ քայլը» սաբոտաժի է գնում

Իրավիճակը ծայրահեղ լարվել է, այսօր առավոտյան մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հորդոր-կոչ իրենց աջակիցներին. Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն  Հայելի ակումբում հրավիրված  հրատապ մամուլի ասուլիսում տեղեկացրեց,որ  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել,որը կարելի է սաբոտաժ համարել: 

«Իրավիճակը ծայրահեղ լարվել է։ Այսօր առավոտյան մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հորդոր-կոչ իրենց աջակիցներին,որն ունի հետևյալ տեսքը.

«Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ»:Այդպիսիով պատգամավորը կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ մեջբերելով Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը: