Ալիևը կոչ է արել իսլամական երկրներին խստացնել Հայաստանի վրա ճնշումը

Ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և շուրջը գտնվող 7 շրջանները որպես ադրբեջանական տարածքներ

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խստացնել ճնշումը Հայաստանի վրա, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և շուրջը գտնվող 7 շրջանները որպես ադրբեջանական տարածքներ: Սակայն օկուպանտի վրա չի իրականացվում համապատասխան ճնշում` օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրման ուղղությամբ: Հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- այսօր, ասել է Ալիևը: