Բիթքոինն արժեզրկվել է 20%-ով

Ինչպես վկայում են Bitstamp բորսայի տվյալները թվային արժույթի գինը իջել է 6300 դոլարից ցածր

Ներկայում աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է ավելի քան 20%-ով: Այժմ թվային արժույթի գինը իջել է 6300 դոլարից ցածր:

Ինչպես նշում է Reuters-ը, այս են վկայում Bitstamp բորսայի տվյալները:

Միևնույն ժամանակ աղբյուրը չի մանրամասնում՝ որն է բիթքոինի արժեզրկման պատճառը:

Հիշեցնենք, որ 2018թ. փետրվարին բիթքոինի փոխարժեքը գերազանցել էր 11 000 դոլարը: