Չինացի լուսնագնացը եզակի հայտնագործություն է արել Լուսնի հակառակ կողմում

Զարմանալի է, բայց ո՛չ «Ապոլոնները», ո՛չ սովետական զոնդերը Երկիր չեն վերադարձրել լուսնային մանտիայի ոչ մի փորձանմուշ

«Յույտու-2»-ի չինացի լուսնագնացը Լուսնի հակառակ կողմում լուսնային մանտիայի 2 տեսակ է հայտնաբերել, որի գոյությունը գիտնականները կասկածի տակ են դնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Nature ամսագրին:

«Զարմանալի է, բայց ո՛չ «Ապոլոնները», ո՛չ սովետական զոնդերը Երկիր չեն վերադարձրել լուսնային մանտիայի ոչ մի փորձանմուշ: «Յույտու-2» -ը, այդպիսով, առաջին տվյալները ստացավ՝ վայրէջք կատարելով Հարավային բեւեռ-Էյտկեն ավազանի խառնարանում, որտեղ, ինչպես ցույց էին տալիս ՆԱՍԱ-ի սարքերի չափումները, կարող էին խոր թաքնված ապարներ գտնվել»,- բացահայտումը մեկնաբանել է Ֆրանսիայի Տուլուզի համալսարանի մոլորակաբան Պատրիկ Պինյեն:

Չինական «Չանէ» Լուսնի զոնդավորման ծրագիրը 3 փուլ է նախատեսում՝ պտույտ Լուսնի շուրջը, վայրէջք Լուսնի վրա եւ դրա մակերեւույթից վերցված փորձանմուշների վերադարձ Երկիր: Առաջին երկու փուլն արդեն հաջողությամբ իրականացրել են չինացի ինժեներներն ու հթրռիաձիգերը: