Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած 10 երկրները

Երկրորդ կիսաեզրափակչում կընտրվի ևս 10 երկիր, եզրափակչում նրանց կմիանան նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները
«Եվրատեսիլ»

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում վայրկյաններ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։

Պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ անցան Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները։

Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Վրաստանի և Ավստրալիայի ներկայացուցիչները դուրս մնացին մրցակցությունից։

Մայիսի 16-ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Այդ օրը ելույթ կունենա նաև Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը` Walking out երգով։ Հայաստանի ներկայացուցիչը կբացի մրցույթը` ելույթ ունենալով առաջին համարի ներքո։

Երկրորդ կիսաեզրափակչում կընտրվի ևս 10 երկիր։ Եզրափակչում նրանց կմիանան նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները և կպայքարեն հաղթանակի համար։

«Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով անցկացվող մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 18–ին։