Հայտնի է աշխարհի ամենալավ փրփրուն գինին

Մրցույթն անցկացվել է 26-րդ անգամ, և 2019թ. լավագույն փրփրուն գինի է ճանաչվել Chant d’Eole-ը, որը արտադրվում է բելգիական Էնո նահանգում

Բրյուսելի միջազգային գինեգործության մրցույթում հայտարարել են աշխարհի ամենալավ փրփրուն գինու անվանումը, գրում է DH.be-ն:

Մրցույթն անցկացվել է 26-րդ անգամ, և 2019թ. լավագույն փրփրուն գինի է ճանաչվել Chant d’Eole-ը, որը արտադրվում է բելգիական Էնո նահանգում:

Դեգուստացիայի ընթացքում ժյուրիի անդամները որոշել են կրկնակի դեգուստացիա անցկացնել, սակայն մրցույթի տնօրեն Թոմ Կոստենոբլի խոսքերով, երբ որակը բացահայտ է, արդյունքները միանշանակ են:

Chant d’Eole-ը հաղթանակ է տարել «Միջազգային բացահայտում անվանակարգում»: Բելգիացի մասնագետները նշել են, որ թեև այս գինի հեղափոխական է, սակայն փրփրուն խմիչքների շուկայում առևտրային պատերազմ չի սպասվում, իսկ մասնագետները կարծում են, որ փրփրուն խմիչքի՝ համաշխարհային շուկայի առաջատարը շամպայնն է: