Ինչո՞ւ են նեղ ջինսերը վտանգավոր կնոջ առողջության համար

Հետազոտությանը մասնակցել է 400 կին, որոնց կեսը տառապել է վուլվոդինիայով

Հետազոտությանը մասնակցել է 400 կին, որոնց կեսը տառապել է վուլվոդինիայով: Նրանք պետք է հայտնեին անձնական հիգիենայի եւ առաջին հիվանդագին ախտանշանների հայտնվելուց մեկ տարի առաջ հագուստի իրենց նախապատվությունների մասին: Պարզվել է, որ շաբաթական ոչ պակաս 4 օր կիպ գրկող հագուստ հագնելու սիրահարների շրջանում 2 անգամ մեծ է վուլվոդինիայի զարգացման հավանականությունը՝ նրանց համեմատությամբ, ովքեր նախընտրում են ազատ ձեւվածքի հագուստ:

Դրանից բացի, այսպես կոչված՝ «բրազիլական էպիլյացիան» վուլվոդինիայի զարգացման հավանականությունը 74 տոկոսով մեծացնում է: Փորձագետները դա բացատրում են նրանով, որ «բրազիլական էպիլյացիան» նպաստում է մաշկի միկրովնասվածքների առաջացմանը՝ դրանով իսկ հարուցելով բորբոքային ռեակցիա, իսկ կիպ հագուստը սեռական օրգանների վարակների զարգացման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Lower Genital Tract Disease ամսագրում: