Արցախի ժողովուրդն արդեն իսկ ապացուցել է, որ քաղաքակիրթ քաղաքականությանը այլընտրանք չկա

Կարծում եմ՝ սովորելու շատ բան ունենք Արցախից, դրա վառ ապացույցն է Արցախի Հանրապետության բոլոր նախագահների միջև գործնական լավ հարաբերությունները և թեժ պահերին իրար հետ հանգուցալուծումներ գտնելը.Արա Վարդանյան

Մյուս տարի Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրությունները։ Այս պահի դրությամբ արդեն կան մարդիկ, որոնք հնչեցրել են իրենց ընտրություններին մասնակցելու ցանկությունը։ Մի քանի օր Արցախում էի, քաղաքական ակտիվությունն արդեն իսկ նկատելի էր։ Այս հարցում ունեմ շատ հստակ դիրքորոշում՝ Արցախի ներքաղաքական և ընտրություններին վերաբերող հարցերում մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, չունենք խառնվելու որևէ իրավունք։ Հակառակը, մենք պետք է սաստենք նման փորձերը։ Ցանկացած միջամտություն կարող է կործանարար արդյունքներ ունենալ։ 

Արցախի ժողովուրդն անցած տարիների ընթացքում արդեն իսկ ապացուցել է, որ քաղաքակիրթ քաղաքականությանը այլընտրանք չկա։ Դրա վառ ապացույցն է Արցախի Հանրապետության բոլոր նախագահների միջև գործնական լավ հարաբերությունները և թեժ պահերին իրար հետ հանգուցալուծումներ գտնելը։ Կարծում եմ՝ սովորելու շատ բան ունենք։