Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Տեղեկություններ տուժածների և ավերածությունների մասին չկան, տրանսպորտն ու կոմունալ ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով
երկրաշարժ

Ճապոնիայի Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև ընկած հատվածում մայիսի 11-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ ցունամիի սպառնալիք չկա:

Տեղեկություններ տուժածների և ավերածությունների մասին չկան, տրանսպորտն ու կոմունալ ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով: